Wednesday, 10 06 2026
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են

Դիրքային պայքար

Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարծես թե եկել է ստվերային անցուդարձի ժամանակը:

Նախ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարեց, թե կողմերին Կազանից հետո պետք է ներկայացվեն նոր առաջարկներ: Հետո պարզվեց, որ Ռուսաստանն է նոր առաջարկներ ներկայացնելու: Հետո Ռուսաստան հրավիրվեցին Հայաստանի, իսկ հետո էլ Ադրբեջանի արտգործնախարարները: Հարց է առաջանում, թե եթե նոր առաջարկներ ներկայացնելու է ՌԴ նախագահ Մեդվեդևը, ինչպես Ուկրաինայում հայտարարեց Սերժ Սարգսյանը, ապա ինչո՞ւ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց կողմերին նոր առաջարկներ ներկայացնելու մասին: Բացի այդ, առնվազն տարօրինակ չէ՞ արդյոք, որ Մեդվեդևը նոր առաջարկներ է ներկայացնում առանց համանախագահ մյուս երկրների հետ դրանք լուրջ քննարկելու և համաձայնեցնելու:

Համենայն դեպս դրա մասին տեղեկատվություն կարծեք թե չի եղել: Հետևաբար, պետք է ենթադրել, որ Ռուսաստանը ոչ թե նոր առաջարկներ է ներկայացնում կարգավորման տարբերակների իմաստով, այլ գուցե հավելյալ խոսակցություն է փորձում վարել կողմերի հետ, թույլ չտալու համար բանակցային եռակողմ ֆորմատի ընդհատում՝ ինչը նույնն է, թե Ռուսաստանի դերի նվազեցում և ռուսական դիվանագիտական ջանքի տապալման հաստատում: Ըստ ամենայնի կարգավորման գործընթացում համանախագահները ներկայումս դիրքային պայքար են սկսել գործընթացի առաջատարությունը վիճարկելու համար և Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի պահպանի իր այսպես ասած գոնե առերևույթ առաջատարությունը: Դրա համար էլ փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ Կազանից հետո իրականում գործընթացը լրջորեն շարունակվում է և չի ընդհատվել:

Այլ կերպ ասած, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս զբաղված են Ռուսաստանի դեմքը փրկելով, բայց հազիվ թե դա հնարավոր լինի երկար շարունակել, քանի որ ի վերջո դա ենթադրում է համաձայնության ստորագրում, ինչին թե՛ Ադրբեջանը, թե՛ առավել ևս նախընտրական իրավիճակի շեմին գտնվող Հայաստանը, պարզապես պատրաստ չեն: Ավելին, պատահական չէ թերևս, որ օրերս հերթական վիկիլիքսյան բացահայտումը հայտնվեց, որտեղ խոսք էր գնում այն մասին, որ Սերժ Սարգսյանը համաձայնության գնալու պարագայում առավել մեծ ռիսկի է ենթարկվում, քան Ալիևը:

Դա անկասկած այդքան էլ չի նպաստում Սերժ Սարգսյանի ներքին դիրքերի ամրացմանը, քանի որ հուշում է այն մասին, որ համաձայնության դեպքում Հայաստանը ստորագրում է բավական աննպաստ փաստաթղթի տակ, ինչը Սարգսյանի համար ստորագրությունն ավելի ռիսկային է դարձնում, քան Ալիևի համար: Այսինքն, ի պատասխան դեմք փրկելու ռուսական ջանքերի, ամերկկյան վիկիլիքսյան մարտավարությունը որոշակիորեն բացեց գործընթացի իրական դեմքը, կողմերից մասնավորապես մեկին՝ Հայաստանին հիշեցնելով, որ համաձայնության դեպքում կա ընդհանրապես փրկվելու խնդիր:

Ինչքան կշարունակվի համանախագահների այս դիրքային պայքարը, դժվար է իհարկե կանխատեսել, սակայն դա երևի թե երկար չի տևի, քանի որ ի վերջո Հայաստանի նախընտրական մթնոլորտը ստիպված է լինելու գործընթացը որոշակիորեն «կախ գցել»: Այդ իմաստով, Հայաստանի իշխանությանը նույնիսկ ձեռնտու է դրա հնարավորինս արագ լինելը, և այդ իմաստով ընտրական որքան հնարավոր է մոտ գործընթացը բխում է Հայաստանի իշխանության շահից, քանի որ դա միջնորդ երկրների մոտ իսկապես ծանրակշիռ ու հիմնավոր փաստարկ կլինի առժամանակ առկախել կարգավորման մեզ համար անբարենպաստ գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում