Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ծառուկյանն ընդդիմանում է որոշ հարցերում, բայց նրան չեն ճնշում. ովքե՞ր են կանգնած նրա թիկունքում

Եթե սովորական գործարարը մտնում է քաղաքականության մեջ ու իշխանություններին դեմ է դուրս գալիս, ապա նրա հարցերը լուծելը հինգ րոպեի գործ է։ Դրա վառ ապացույցը գործարար Խաչատուր Սուքիասյանի օրինակն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական փորձագետ Արծրուն Պեպանյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` իշխանությանը դեմ դուրս գալու հավանականությանը:

Փորձագետի խոսքով` երբ Խաչատուր Սուքիասյանը դուրս եկավ իշխանությունների դեմ, բոլորը տեսան, թե ինչ եղավ նրա հետ. նրան գրեթե ունեզրկեցին, և նա ստիպված եղավ հեռանալ։ Իսկ եթե Ծառուկյանն իշխանություններին ինչ-որ կոշտ խոսքեր է ասում, ու նրա հետ այդպես չեն վարվում, նշանակում է` այստեղ բարդ հարցեր կան` թիկունքի հետ կապված: Նա հստակ դժվարացավ ասել` որքան խորն է այդ թիկունքը, բայց պարզից էլ պարզ է, որ Ծառուկյանն այս իրավիճակում սովորական գործարար չէ:

Մարտի 1-ին ՀԱԿ նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԲՀԿ առաջնորդին հատուկ դերի վերապահմանը, Պեպանյանի կարծիքով, մի քանի տեսանկյունից կարելի է նայել։ Նախ` որ նա համոզվել է` միայն ՀԱԿ-ով փորձել ժողովրդին ակտիվացնել ու իշխանափոխության հասնելն անհնար է, ուստի համախոհներ են պետք:

«Այդ տեսանկյունից եթե նայում ենք` խելամիտ քայլ է, եթե մի կողմ ենք դնում, որ ժամանակին իրար որոշ չափով չեն սիրել, նույնիսկ եղել են հակառակորդներ, եթե չասեմ` թշնամիներ: Եթե այլ տարբերակ չունես, եթե մնում ես ՀԱԿ-ի հույսին ու գիտես, որ դա քաղաքական ինքնասպանություն է, այդ դեպքում ստիպված ես դաշինք ստեղծել քո հակառակորդի հակառակորդների հետ, ունենալ որոշ հակազդեցություն իշխանությունների վրա, ինչ-որ ելք գտնել: Եթե, այսպես ասած, շախմատային տեսակետից ես նայում, ապա նորմալ է՝ պարտիան փրկելու այլ ելք չկա: Իսկ եթե նայում ես բարոյական տեսանկյունից, ապա կարելի է դատապարտել, ինչն անում են շատ-շատերը, բայց որպես վերլուծաբան ինքս այդ ամենին ավելի շատ շախմատային տեսանկյունից եմ նայում: Եթե սա հաջողվի, ապա մեր քաղաքական դաշտի համար հետաքրքիր զարգացումներ կունենանք»,- ասաց նա:

Պեպանյանը նշեց, որ կարևոր է ինչ-որ ձևով ներգրավել գործարար շրջանակներին, որ նրանք, մտնելով քաղաքականություն, կշիռ ունենան և փորձեն իրենց խոսքն ասել. համաշխարհային պատմության մեջ հենց այդպես էլ եղել է, իրենք են քաղաքականություն որոշել:

«Մեզանում նոմենկլատուրան, չինովնիկությունը, վերցնելով իշխանությունը, թույլ չի տալիս դա: Մինչդեռ բնականոն զարգացումը դա կլիներ, հասկանո՞ւմ եք. ճիշտն այն է, որ տնտեսական շահեր ունեցող շերտերն իրենք մասնակցեն քաղաքականությանը, պետության կայացմանը, բայց նրանց դա թույլ չեն տալիս, ինչը սխալ է:

Քանակային առումով, որ ասեն` մենք երեքը չենք, չորսն ենք, այդ առումով «Ժառանգություն»-ն ինչ-որ դերակատարություն ու կշիռ կունենա, բայց որպես քաղաքական միավոր նա այսօր բավական «թեթև է» , այսինքն` կշիռ չունի, զուտ սիմվոլիկ է:

Իսկ Դաշնակցության դեպքում մի քիչ բարդ է, դժվար էլ է հասկանալ` ինքն ինչ է ուզում իրականում։ Այնպես որ, ՀՅԴ հետ կապված էլ հարկավոր է մտածել, ինչպես նաև պետք է մտածել` թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն իշխանությունների դեմ դուրս է գալիս ինչ-որ հարցերում, բայց իրեն չեն ճնշում. այստեղ թիկունքային հարցեր կան` ովքե՞ր են կանգնած նրանց թիկունքում և ինչո՞ւ: Այդ կուսակցության վարկանիշն էլ է բավական ընկած:

Չորս խմբակցությունները ոնց էլ համախմբվեն, Հայաստանի համար էական ոչինչ չեն կարող անել: Ես շատ չեմ ուզում խորանալ, որովհետև այն պրոբլեմները, որ կան իրականության մեջ ու տասնյակ տարիներ որոշում են` մեր օրը ինչպիսին կլինի, իրենք այս երևույթներին տեղյակ չեն»,- ասաց նա` հավելելով, որ ոչ իշխանական ուժերը կարող են ինչ-որ բարենպաստ իրավիճակ ստեղծել, եթե կարողանան ձևավորել մի ուրիշ բևեռ` քաղաքական, որի հետ իշխանությունը ստիպված լինի հաշվի նստել, ընդամենը սա կարող են անել նրանք, էական փոփոխություններ նրանցից սպասելի չէ:

Պեպանյանը նշեց, որ երբ ԲՀԿ-ն կայանում էր, ինքն ունեցել է որոշ առնչություն այդ գործին։ Այն ժամանակ կար երկու բևեռ՝ իշխանություն և ընդդիմություն։ Իշխանությունն ընդդիմության հետ վարվում էր` ոնց որ ուզում էր` ջունգլիների օրենքով, բայց եթե լիներ մի այլ բևեռ ևս, որ մասամբ իշխանություն էր, մասամբ ընդդիմադիր, և իրենից կշիռ էր ներկայացնում, այս դեպքում իշխանություններն ընդդիմությանը չէին խեղդի: Կդառնար երեք խաղացող, իսկ այդ ժամանակ խաղի կանոնները մի քիչ փոխվում են:

«Եթե երկու խաղացող են, ինչը, ցավոք սրտի, անընդհատ եղել է մեզ մոտ, և խաղացողներից մեկն ահավոր ուժեղ է, ոստիկանություն ու բանակ ունի, մյուսն ընդամենը ունի հետևորդներ` մի քանի տասնյակ հազար, ապա պարտվում ենք: Այդ երրորդ բևեռի հարցն է, որ ցանկալի էր կայանար, բայց, ցավոք սրտի, չեղավ:

Չգիտեմ` Տեր-Պետրոսյանի որոնումները կարող է` այդ ուղղությա՞մբ են գնում` ձևավորել մի բևեռ` շատ ուժեղ, որ իշխանությունները ստիպված լինեն հետը հաշվի նստել, կամ երրորդ բևեռ ստեղծել: Միայն այս դեպքում ինչ-որ արդյունավետ բան կլինի քաղաքական դաշտում, որը հետագայի համար նպաստավոր պայման կլինի, որպեսզի խաղի կանոնները փոխվեն: Իսկ մյուս դեպքում մեծ փոփոխություն սպասելն իմաստ չունի, որովհետև այդ բոլոր մարդիկ եղել են իշխանության գլուխ, երեք նախագահները մի թիմում միասին են եղել, և մեր երկիրը չի բարձրացել դեպի վեր: Այստեղ մտածելու բան կա»,- ասաց նա:

Պեպանյանը նշեց, որ նկատել է` ՀԱԿ ներկայացուցիչներն առանձնակի ոգևորություն ունեն Մարտի 1-ի հանրահավաքի մարդկանց թվի հետ կապված, սակայն անձամբ ինքը գնացել է այնտեղ` իր բողոքն արտահայտելու 6 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների առիթով, երբ մարդկանց սպանեցին, ու նաև` հարգելու զոհերի հիշատակը: Փորձագետը նշեց` ինքը ո՛չ ՀԱԿ հետևորդ է, ո՛չ համախոհ, ու գիտի` իր նման մարդիկ շատ-շատ են եղել: Ու եթե ՀԱԿ-ն իսկապես ուզում է հասկանալ` այսօր ինչպիսի հեղինակություն ունի, ապա Պեպանյանն առաջարկում է հինգ օր հետո հանրահավաք անել, իշխանություններին փոխելու օրակարգ սահմանել և այլն, ու հաշվել` քանի մարդ է ներկա, և վստահ է` անհամեմատ քիչ կլինեն:

Հարցին` արդյո՞ք Մարտի 1-ի հանրահավաքը չվերաիմաստավորվեց և հարթակն այլ նպատակի չծառայեց, փորձագետը պատասխանեց, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ էին դա ներկայացնում: «Մի նկարիչ կար` ծաղրանկարիչ, նա նկարաշար ունի, ուր գիրք է դրված զբոսայգում, մեկը մոտենում, այդ գիրքը կարդում է՝ լացում, մի ուրիշը կարդում է նույն գիրքը՝ ծիծաղը չի կարողանում զսպել, երրորդը կարդում է՝ զայրանում, չորրորդը՝ ոգևորվում, մեկ ուրիշն ընդհանրապես անտարբեր է մնում, հիմա այս նույն հանրահավաքն է: Ոմանք արդեն ասում են` մի քանի այսպիսի հանրահավաք լինի, իշխանությունը կհեռանա: Ես, ասեմ, առանձնակի հույսերով չեմ գնացել, շատ ավելի հիասթափված հեռացել եմ հանրահավաքից, քան գնում էի. սովորաբար այսպես է՝ մարդիկ ոգևորված գալիս են հանրահավաքի, այստեղ ոգևորությունը մարում է:

Մեր առաջնորդները չգիտեմ ոնց են հաջողացնում, բայց դա կարողանում են անել: Այս առումով որ ես նայում եմ` եկած մարդկանց առանձնակի չոգևորեց հանրահավաքը, որպես վերլուծաբան որ նայում եմ՝ այս դիտարկումն ունեմ ես»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում