Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Նիկոլ Փաշինյանն իրավացի է՝ նրանք փորձում են պատերազմ հրահրել, որպեսզի ամբողջ մեղքը բարդեն հեղափոխության վրա

«Դեռ վաղ երիտասարդ շրջանում եղել եմ հրամանատար և կարող եմ ասել, որ նույն փորձն արվում էր պաշտոնական Երևանի կողմից, երբ ՀՀՇ-ից ջոկատներ էին ուղարկում այն տարածքները, որտեղ պահպանողները դաշնակցական ջոկատներն էին։

Տպավորությունն այնպիսին էր, որ ՀՀՇ-ականները փորձում էին ամեն ինչ անել, որ ինչ-որ բնակավայր կամ դիրք հանձնվեր, որպեսզի մեղադրեին տեղի ջոկատներին։ Հիմա էլ մոտավորապես նույն ձեռագիրն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախում վարչապետի և կառավարության դեմ հակաքարոզչություն է ընթանում, և ինքը տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ, ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

https://i.ytimg.com/vi/4GFbvCVv7aE/maxresdefault.jpg

Շարունակելով իր միտքը՝ Բադասյանը նշեց. «Իսկ ո՞վ է այսօր Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, նրանք Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ՀՀՇ-ականներն են ու նույն ոճը շարունակում են, նրանք հանձնեցին Մարտակերտն ու Շահումյանը, որպեսզի մեղադրեն Դաշնակցությանը։ Հենց այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ զավթեց իշխանությունը, ինչին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Այն ժամանակ արդեն լինելով հասուն ռազմական գործիչ և ոչ հեռու քաղաքականությունից՝ կարող եմ ասել, որ նա որպես սեպարատիստ զավթեց իշխանությունը՝ օրինավոր իշխանության կողքին ստեղծելով մեկ այլ, այսպես կոչված, իշխանություն, որը կոչեց պետական պահպանության կոմիտե։ Սամվել Բաբայանին ինքը կարգեց, այսպես կոչված, հրամանատար, երբ Սամվել Բաբայանը հիմա ասում է՝ ընկավ իմ ուսերին, դա պատմական սուտ է, նա նշանակված էր, որպեսզի պահպանի ու բարելավի Քոչարյանի իշխանության գալը, նա իր կողմնակիցներով ֆիզիկական ճնշմամբ հեռացրեց Կոմանդոսին, ու եղան մեր բոլոր պարտությունները։ Միայն Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարար նշանակվելով՝ կարողացանք կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը, նա չթողեց ՀՀՇ-Դաշնակցություն կռիվ, ստեղծվեց մեկ բանակ։ Մենք կարող էինք վերադարձնել նաև Շահումյանը, բայց այդ ժամանակ Վազգեն Մանուկյանին հեռացրեցին»։

Բադասյանն ընդգծեց՝ պատմությունը կարող է կրկնվել: «Նիկոլ Փաշինյանն իրավացի է, նրանք փորձում են պատերազմ հրահրել, որպեսզի ամբողջ մեղքը բարդեն հեղափոխության վրա, բայց դա թույլ չենք տալու։ Մենք զգոն ենք, ամեն ինչ անելու ենք, որպեսզի սեպարատիստները չկարողանան 30 տարվա վաղեմություն ունեցող իրենց սեպարատիզմն ու սաբոտաժիզմը կրկնել։ Սա մեծագույն սաբոտաժ է Ռոբերտ Քոչարյանի ու իր կողմնակիցների կողմից։ Ցանկացած մարդ, ով պաշտպանում է Քոչարյանին, սաբոտաժի աջակից ու դավաճան է։ Բակոներն ու արկադիղուկասյանները նրա հանցագործությունները շարունակողներն են։ Սամվել Բաբայանից սկսած՝ բոլորը պետք է գնան պատմության գիրկը, ամեն մեկն իր պատասխանատվության չափը վերցնելով՝ պետք է գնա պատմության գիրկը»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում