«Ւնտեր»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է, որ ակումբում կռահում էին 1998 և 2002թթ սկուդետոների համար պայքարի «անարդար լինելը»:
Հիշեցնենք,, որ 2006թ. թուրինյան ակումբը զրկվել էր չեմպիոնական 2 տիտղոսներից ու հեռացվել Բ Սերիա:
«Մենք հիասթափված էինք, երբ վերջին օրը զիջեցինք չեմպիոնի տիտղոսը, բայց «կալչիոպոլին» լույս սփռեց այդ օրերի իրադարձությունների վրա:
1998թ. Մարկ Յուլիանոյի` իմ նկատմամբ կանոնների խախտման համար 11մ հարված չնշանակվեց: Անարդար էր նաև 2002թ. մրցաշրջանը: Երկու դեպքերում էլ չեմպիոն դարձավ «Յուվենթուս»-ը` Լուչիանո Մոջիի, Անտոնիո Ջիրաուդոյի և Ռոբերտո Բետեգայի գլխավորությամբ: Եռյակ էր:
Իհարկե, կասկածներ կային, որ ինչ-որ բան այն չէ, բայց մենք ապացույցներ չունեինք: «Կալչիոպոլին» ապացուցեց, որ մենք իրավացի էինք»,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերել է Sportweek-ը:







































