ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև իր ելույթը միացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրի մոտ հավաքվածներին: Վերջիններս վարչապետին դիմավորել են վանկարկումներով: Վարչապետն էլ հարցրել է նրանց որպիսության մասին:
«Հո չե՞ք մրսել: Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ամենակարեւոր՝ դուխով»,- ասել է նա: