Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Պանովը հույս է հայտնել, որ Մոսկվայի «Սպարտակ»-ն առավելության կհասնի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Թերեկ» – ի դեմ հանդիպմանը:
«Հուսով եմ, որ «Սպարտակ»-ը կհաղթի 2:0 հաշվով։ Թիմի համար շատ կարևոր է, որ խաղադաշտ է վերադարձել Յուրա Մովսիսյանը, ում հետ հնարավոր չէր հույսեր կապել առաջին հատվածի վերջին խաղերում։ Դա մեծ առավելություն է։ Յուրան նոր է խաղացել հավաքականի կազմում։ «Սպարտակ»-ը պետք է լավ խաղ ցուցադրի և հաղթի «Թերեկ»-ին,- Championat-ը մեջբերում է Պանովի խոսքերը:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին կմեկնարկի Ռուսաստանի առաջնության երկրորդ շրջանը։ «Սպարտակ»-ն արտագնա խաղում կմրցակցի Գրոզնիի «Թերեկ»-ի դեմ:









































