Բրիտանիայի անասնաբուժական ակադեմիայի նախագահ Ջոն Բլեքվելը կոչ է արել օրենսդրորեն արգելել կենդանիների սպանդի հալալ ու կոշերային եղանակները՝ որպես «կենդանիներին անիմաստ տանջանքներ» պատճառող:
Դանիայում նման օրենքը ուժի մեջ է մտել այսօր: Մուսուլման ու հրեական կազմակերպությունները համարում են, որ դա ոտնձգություն է կրոնի ազատության նկատմամբ: Օրենսդիրները, սակայն, պնդում են, որ կենդանիների տառապանքները պակաս կարևոր չեն, քան կրոնական սովորույթները:
Բլեքվելը նկատել է, որ տվյալ հարցը կցանկանար քննարկել երկրի մուսուլման ու հրեական համայնքների հետ՝ հայտնում է The Guardian-ը:
Ինչպես հալալ, այնպես էլ կոշերային սննդի համար անհրաժեշտ է, որ կենդանիները սպանդի ժամանակ լինեն գիտակցության մեջ, այլ ոչ թե խլացված:
Շվեդիայում, Նորվեգիայում, Հոլանդիայում ու Շվեյցարիայում կոշերային ու հալալ սպանդը առանց խլացման արգելված է՝ կապված այդ մեթոդի դաժանության հետ:











































