Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սկզբունքորեն դեմ եմ «անցումային արդարադատություն» կոչվածին, ի՞նչ է անցել որ. Հայրիկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

-Պարոն Հայրիկյան, ինչպե՞ս եք գնահատում Մարտի 1-ի գործով սկսված դատավարությունն ու հասարակական հետաքրքրվածությունն այդ առումով։ Ինչպե՞ս պետք է այս փուլում դիրքավորվեն քաղաքական ուժերը։

Չեմ կարծում, թե քաղաքական ուժերը դիրքավորվելու խնդիր ունեն։ Միակ խնդիրը, որ կարող են ունենալ առողջ քաղաքական ուժերը, իրական արդարադատության իրականացումն է։ Արդարադատությունից խուսափում են միայն նրանք, ովքեր խնդիրներ ունեն։ Այդ տեսակետից՝ քաղաքական ուժերն անելիքներ չունեն։ Այլ բան է, որ սկզբունքորեն՝ մարդու իրավունքների տեսանկյունից, Ռոբերտ Քոչարյանին և առհասարակ նախնական կալանքի տակ որևէ մեկին պահելը համարում եմ մարդու իրավունքների կոպիտ խախտում՝ եթե այդ մարդը դրա առիթը չի տվել։

Ընդհանրապես ես շատ չէի ցանկանա այս թեմայով խոսել, որովհետև Ռոբերտ Քոչարյանի և իմ հարաբերությունները շատ վատ են եղել, ես նույնիսկ իրեն ժամանակին նամակ եմ գրել,  և դժվար թե կարողանամ շատ չեզոք խոսել։ Խիստ դավաճանական է եղել «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, էլ չեմ խոսում այն բանի մասին, որ մեծագույն անպարկեշտությամբ երկրորդ փուլում իմ աջակցությամբ առավելության հասած մարդը իր պարտքը համարեց ԱԻՄ-ի բոլոր օրինական գրասենյակները փակել։

Այնպես չէ, որ ես կորցրել եմ իմ անաչառությունը, այն ժամանակ էլ եմ քննադատել, բայց հիմա, երբ նա դատվում է՝ իմ քննադատական խոսքերը ճիշտ չեն լինի։

-Ամեն դեպքում, կարծում եք կա՞ հասարակական պահանջ այս գործի լիարժեք բացահայտման առումով։

-Արդարադատությունն ինքն է հասարակությանը ուղղություն տալիս, կրթում։ Եթե նյուրնբերգյան դատավարության հասարակական պահանջ կար, ինչ-որ նկատառումներով դա պետք է անտեսվե՞ր։ Եթե կա հասարակական պահանջ, ուրեմն հասարակությունն առողջ է։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ին, ապա դա մեր ժողովրդի ճակատագրում բացառիկ վատթարագույն դրսևորումներից մեկն է եղել։ Այնպես որ մեր բոլորի շահերից է բխում հասնել արդարադատության։

-ԱԺ նախագահը նախաձեռնում է խորհրդարանում անցումային արդարադատության հետ կապված լսումներ անցկացնել, ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը։

Չշտապեմ որևէ բան ասել, բայց ես զանգեցի, նա հետ չզանգեց, կամ զանգել է, ես չեմ նկատել։ Ընդհանրապես, ես սկզբունքորեն դեմ եմ «անցումային արդարադատություն» կոչվածին։ Ի՞նչ է անցել, որ մի հատ էլ անցումային արդարադատություն իրականացնեն։ Արդարադատությունը արդարադատություն է. վերջ։ Այսպես կարելի է  հասնել «տրոյկաների», չնայած, ինչպես նկատում ենք, բոլշևիկյան բոլոր տերմիններն իրեն հոգեհարազատ են՝ սաբոտաժ, հակահեղափոխություն… Հիմա մնում էր «տրոյկան» վերականգնվեր, օրինակ՝ ВЧК-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում