«Հրապարակ»-ը գրում է. « Մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա: Այցը հետաքրքրական է այն իմաստով, թե կկայանա՞ արդյոք երկար սպասված հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:
Քոչարյանի գրասենյակի ղեկավար, գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Ռ. Քոչարյանը Մոսկվայում մասնակցելու է «Սիստեմայի» բաժնետերերի ժողովի հերթական նիստին: Վիկտոր Սողոմոնյանից փորձեցինք նաև ճշտել Ռոբերտ Քոչարյանի գնահատականը մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքի և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ:
Գրասենյակի ղեկավարն ասաց, թե պարոն Քոչարյանը չի քննարկել ոչ հանրահավաքը, ոչ ելույթը. «Անհրաժեշտության դեպքում անպայման հրապարակային անդրադարձ կլինի»: Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանի իշխանությունից «նեղացածներն» ակտիվորեն ելումուտ են անում 2-րդ նախագահի մոտ: »,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։










































