«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը հայտարարել է, որ մտադիր չէ պատժել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիին սեղանի թենիս խաղալու համար՝ չնայած ուսի վնասվածքին:
«Ես այստեղ չեմ նրա համար, որպեսզի պատժեմ ֆուտբոլիստներին, թե նրանք ինչպես կօգտագործեն իրենց հաղորդակցման միջոցները:
Ինձ համար ցավալի է, որ այս ամենից նորություն սարքեցին: Ինձ անհանգստացնում է, թե ինչից են Իտալիայում նյութ պատրաստում: Սա ամենասովորական դեպքն է: Ու՞մ է անհանգստացնում՝ Բալոտելին խաղացե՞լ է սեղանի թենիս, թե՞ ոչ: Նա բուժման վեցժամյա կուրս է անցել:
Պատժե՞լ ֆուտբոլիստներին Twitter-ում ժամանակ անցկացնելու համար. եթե դրանում կանոնադրության ոչ մի խախտում չկա, ապա դա անհնար է: Ես չեմ պատրաստվում պատժել Մարիոյին: Նա վերականգնողական կուրս է անցնում և նրա մոտ ամեն ինչ նորմալ է»,- Զեդորֆի խոսքերն է փոխանցում Football-Italia-ն:












































