«Բավարիա»-ի կիսապաշտպաններ Ֆրանկ Ռիբերին ու Արյեն Ռոբենը վերադարձել են թիմի ընդհանուր խմբում մարզումներին, հաղորդում է L’Equipe-ը:
Տեղեկացվում է, որ ֆուտբոլիստները լիովին ապաքինվել են իրենց վնասվածքներից և կկարողանան մասնակցել մյունխենյան ակումբի առաջիկա հանդիպումներին:
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի սաները Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակներում վաղը` մարտի 8-ին, հարաբերությունները պարզելու են «Վոլֆսբուրգ»-ի հետ:






































