Հայաստանի հավաքականի և «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեկնաբանել է մարտի 5-ին Կրասնոդարում կայացած Ռուսաստանի և հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպման արդյունքը:
«Կրասնոդարն իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է: Սակայն հիասթափված եմ Ռուսաստանի հավաքականից կրած պարտության պատճառով: Հուսով եմ, որ ապագայում կբարելավենք մեր խաղային որակները: Այժմ ժամանակն է մարզվել «Ակտոբե»-ում»,- Facebook-ի իր էջում գրել է Մարկոս Պիզելին:
Հիշեցնենք, որ 29-ամյա Պիզելին խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը:








































