Երևանում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մարտի 6-ին կայացան չորրորդ տուրի պարտիաները:
Այսպիսով` չորրորդ տուրից հետո 4 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Եվգենի Նայերը: Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը, Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը, ինչպես նաև Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը և Կարեն Գրիգորյանը վաստակել են 3-ական միավոր և մի շարք շախմատիստների հետ բաժանում են 8-ից 55-րդ տեղերը:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում 2.5 միավոր է գրանցել։









































