Մեմֆիսի (Թենեսի նահանգ) խոշոր առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետևանքով մեկ մարդ հրազենային ծանր վնասվածքներ է ստացել:
«Տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- հայտարարել են քաղաքի ոստիկանությունում՝ փոխանցում է CNN-ը:
Առևտրի կենտրոնի շուրջ տարածքը առել են շղթայի մեջ: Բոլոր գնորդներն ու աշխատակիցները լքել են շենքը:
Իրավապահները ձերբակալել են 4 մարդու: Անցկացվում է հետաքննություն:







































