Թուրքիայի պատմության մեջ Denizkurdu-2019 ամենամասշտաբային ռազմածովային զորավարժությունները հայտարարվել են բացված, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
Նշվում է, որ զորավարժությունները տեղի կունենան մայիսի 13-ից 25-ը Սև, Էգեյան և Միջերկրական ծովերի ջրերում: Դրանց կմասնակցեն 131 բեռնատար, 57 ինքնաթիռ, 33 ուղղաթիռ, ինչպես նաև գրեթե 26 հազար զինվորական:
«Զորավարժությունների նպատակը ճգնաժամային իրավիճակներում նավատորմերի գործողությունների համակարգման բարելավումն է»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Գերատեսչության տվյալներով, զորավարժությունների շրջանակներում նախատեսվում է մշակել թուրքական ռազմածովային ուժերի գործողությունները հակամարտությունների դեպքում, ծովում և ցամաքում պայմանական թշնամու օբյեկտներին հարված հասցնել և ստուգել նավերի ՀՀՊ համակարգերի արդյունավետությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: