ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում են, որ Ռուսաստանն արդեն սկսել է վճարել Ուկրաինայում իր գործողությունների համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին ասվում է չորեքշաբթի Սպիտակ տան հրապարակած հայտարարության մեջ:
«Երկու առաջնորդները լուրջ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտման կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Մոսկվան արդեն սկսել է վճարել իր գործողությունների համար, ինչի ապացույցն է ներդրումային վստահության կտրուկ նվազումը Ռուսաստանում:
ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը ողջունել են ռազմական դիտորդների առաքելությունը, որն անցկացվում է ԵԱՀԿ հովանու ներքո, Ուկրաինայի կառավարության խնդրանքով:
Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են նաև Կիևի նոր իշխանություններին օգնություն տրամադրելու հարցը:










































