Sunday, 12 05 2024
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Պարոն Քոչարյանի վերջին առաքելությունը լինելու է արմատական ընդդիմադիր շարժում ձևավորելը, բայց չի հաջողելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

-Պարոն Հայրապետյան, «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ընդդիմություն է ձևավորվում ընդդեմ Հայաստանի նոր իշխանությունների։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

-Համակարգային ընդդիմություն մենք ունենք խորհրդարանում՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, արտախորհրդարանական ընդդիմության հայտ ներկայացրած ուժեր ևս կան: Բնականաբար, պարոն Քոչարյանը կկամենար՝ նաև արմատական ընդդիմություն լիներ, ինչն ամենևին էլ վատ չէ պետականության առավել ամուր լինելու տեսանկյունից. միակողմանի քաղաքական համակարգերը, իրական ընդդիմություն չունեցող իշխանությունները միշտ դատապարտված են լինում ճահճանալու և վտանգավոր դառնալու: Այս կտրվածքում միանգամայն դրական է պարոն Քոչարյանի ցանկությունը, եթե իհարկե դա դրսից հրահանգված չի լինելու:

-Կարելի՞ է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ դեպքում չի կարող հաջողել ընդդիմադիր բևեռ ստեղծելու և գլխավորելու հարցում:

-Ո՛չ, չի կարելի: Պարոն Քոչարյանի վերջին առաքելությունը հենց դա է լինելու՝ արմատական ընդդիմադիր շարժում ձևավորելն ու գլխավորելը: Այլ հարց է, որ նա թե՛ միջանկյալ, թե՛ վերջնական հաջողության չի հասնելու, քանի որ Հայաստանն այսօր մեկուսի կղզի չէ, և միայն ռուսական ջանքերը բավարար չեն լինելու Հայաստանի գլխին խաղալու այն խաղը, ինչ խաղացին 1920թ. վերջին՝ պատերազմ սանձազերծել ու Կարսը Թուրքիային, և Նախիջևանը՝ Ադրբեջանին ընծայաբերելով:

-Ակնհայտ է, որ նոր իշխանությունների դեմ լուրջ ռեսուրսներ են օգտագործվում՝ տեղեկատվական, ֆինանսական, մարդկային։ Ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը՝ այսպես կոչված հակահեղափոխականների դեմ պայքարում հաջողելու համար։

-Արդեն վտանգավորության սահմանը հատում է երկար ժամանակ շրջանառվող զազրելի «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» հակաքրիստոնեական, հակաքաղաքակրթական մոտեցումը. ի՞նչ է նշանակում «հակահեղափոխականներ»: Դա վաղ-կոմունիստական զինանոցից հարազատած քստմնելի ռուդիմենտ է, Սովետական Միությունում դրա զոհերն ավելի շատ են եղել, քան նացիզմի դեմ պատերազմի զոհերը: Հայաստանում չկա հեղափոխական-հակահեղափոխական. Հայաստանը դեմոկրատիկ երկիր է: Հայաստանում կա պայքար հանուն իշխանության և այդ իշխանությամբ սեփական տեսլականները կյանքի կոչելու պայքար, որը գուցեև մի փոքր սուր և անզիջում է՝ ավելի շատ մեր հարևաններին հատուկ: Իսկ որ այսօրվա կառավարության դեմ անզիջում պայքար սկսելու կողմնակիցներ կան, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանց դեմ էլ պայքարը պետք է լինի անզիջում: Անզիջում պայքարը դրական է, երբ ոչ թե անձանց այլ գաղափարների դեմ է: Այո՛, վերջին 20 տարվա խանական գաղափարը, խանական համակարգը, որ փաթաթվել էին ի բնե ազատասեր հայաստանցիների երկրին, վատն էին և հեռացվել են 2018թ. հրաշալի շարժման միջոցով: Այո՛, առավել քան հավանական է, որ ռեստավրացիայի փորձեր կլինեն, իսկ այդ ռեստավրացիան կանխել հնարավոր է բացառապես դրական և շոշափելի գործերով, ոչ թե ԿԳԲ-ի ու Գեստապոյի միջոցով, ինչպես անիծյալ Սովետական Միությունում ու Երրորդ Ռայխում էր: Մեր իշխանության հիմնական անելիքը ժողովրդի և միջազգային հանրության համար ընկալելի դառնալն է, և ժամանակն է՝ ոչ միայն խոսքով:

Առաջիկայում մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը։ Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ կլինեն դատարանում։ Կհաջողվի՞ նոր իշխանությանը զսպել նախորդ ռեժիմի ներկայացուցիչներին և արդարադատություն իրականացնել։

-Հուսով եմ, որ նոր իշխանությանը կհաջողվի զսպել նախորդ վարչախմբերի առավել ագրեսիվ ներկայացուցիչների ոչ օրինական գործունեությունը՝ նրանց պետական պատասխանատու և հավասարակշիռ մտածողության դաշտ մղելով, արդարադատության մասով մի փոքր կկարկամեմ, քանի որ արդարադատություն իրականացնելու համար ոչ միայն արդարադատություն է պետք ունենալ, որի բացակայությունից տրտնջում են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները, թե՛ քաղաքացիները, այլև արդարամտություն: Եթե հիմքում այս ոչ մատերիական մոտեցումը չլինի, ապա զարգացումները, ամենայն հավանականությամբ, լինելու են ձգձգման, զգոնության բթացման, վերջին հաշվով՝ թատրոնի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում