Հինգշաբի Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է պատժամիջոցներ սահմանել ռուս բարձարստիճան պաշտոնյաների և կազմակերպությունների հանդեպ, որոնք պատասխանատու են Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների խարխլման համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտն այցագրի պատժամիջոցներ է սահմանել այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի համար: Պատժամիջոցները վերաբերում են ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինայի պաշտոնական անձանց:
Հաղորդվում է նաև, որ սահմանափակումները կվերաբերվեն նաև մասնավոր անձանց:








































