Ղրիմի խորհրդարանը որոշում է կայացրել ինքնավարությունը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ, ասվում է որոշման տեքստում, հայտնում է RIA Novosti-ն:
«Մտնել Ռուսաստանի Դաշնության կազմում Ռուսական Դաշնության սուբյեկտի իրավունքով»,- ասվում է որոշման մեջ, որը գործակալությանը ներկայացրել է Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը:
Հանրաքվեն որոշվել է անցկացնել ավելի վաղ՝ ոչ թե մարտի 30-ին, այլ մարտի 16-ին, հայտնել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:
Համաձայն Ղրիմի 1992թ. Սահմանադրության՝ Ղրիմւ մտնում է Ուկրաինայի կազմի մեջ ու վերջինիս հետ հարաբերությունները կառուցվում են պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա:
Ռուսաստանի նախագահին ու Դաշնային խորհրդին Ղրիմի խորհրդարանը որոշել է ուղարկել Ղրիմը Ռուսաստանի մեջ մռցնելու դիմումը: Պետդումայում հայտնել են, որ պատրաստ են քննարկել համապատասխան օրինագիծը արդեն հաջորդ շաբաթ:









































