Իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլը որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Ալ-Սաադ»-ի ղեկավարությունը խնդրել է Ռաուլին շարունակել ելույթները ևս մեկ մրցաշրջան, բայց ֆուտբոլիստի որոշումը անփոփոխ է մնացել:
Նշվում է, որ Ռաուլը ցանկանում է զբաղվել մարզչական գործունեությամբ:








































