Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Բալանսը չի բավարարում. Հայաստանը գնում է առավելության

Մենք ոչ թե բալանսի ենք ձգտում, այլ առավելության՝ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ վերահաստատելով իր հայտնի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը սպառազինվում է և շատ խիստ: Պաշտպանության նախարարը տվել է բավականին կարևոր և դիպուկ ձևակերպում այն խնդրին, որ կա Հայաստանի առաջ անվտանգության միջավայրի խորքային և տարածական առումով:

Հայաստանի համար հույժ կարևոր է ապահովել ուժերի հավասարակշռությունը, որը խաղաղության ապահովման գրավականն է, պատերազմի զսպման առանցքային նախադրյալը, սակայն դա չի կարող լինել Հայաստանի ռազմավարական ձգտում, ինչպես, օրինակ, չի կարող ժամանակի վրա խաղալը, ոչ ոքիի վրա խաղալը լինել հաջողության հուսալի գրավական: Մեծ քաղաքականությունն իհարկե սպորտ չէ, սակայն ընդհանրապես կենսագործունեության բոլոր տիրույթներում թերևս կա մի չգրված սկզբունք՝ պետք է ձգտել առավելագույնին նվազագույն անհրաժեշտը երաշխավորելու համար:

Ըստ այդմ՝ Հայաստանն էլ, որպես պատերազմող պետություն, պետք է մշտապես ունենա առավելագույն ձգտում, և այս տեսանկյունից բալանսի փոխարեն առավելության ձգտելու հանգամանքը, որ շեշտադրում է պաշտպանության նախարար Տոնոյանը՝ որպես Հայաստանի մոտեցում, լիովին համարժեք է այն խնդիրներին և իրողություններին, որ առկա են անվտանգային և ռազմաքաղաքական տիրույթում: Որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որն անընդհատ փոփոխության գործընթացում է, և ըստ այդմ՝ փոխվում են թե՛ տեխնոլոգիաները, թե՛ պետությունների վարքագծերը, թե՛ մարտահրավերներն ու սպառնալիքները: Պետք է ձգտել գերազանցել դրանց՝ մեր արագությամբ, դրանցից առնվազն հետ չմնալու համար, որովհետև հարաբերակցության մեջ միջավայրն անշուշտ ավելի զորեղ է Հայաստանից, ըստ այդմ՝ միջավայրում կենսունակության համար առավելագույնի ձգտումը կենսական անհրաժեշտություն է:

Նախորդ իշխանությունն այդ իմաստով խնդիրը ձևակերպում էր «վաղվա պատերազմի պատրաստվելու» սկզբունքով: Այն ևս համարժեք էր, սակայն որոշակիորեն նեղ: Առավելության ձգտումը, որի մասին պաշտպանության նախարարը խոսում է այսօր, իր տրամաբանության մեջ շատ ավելի բազմաշերտ է և լայն ու չի ներառում կամ առնվազն չպետք է ներառի լոկ ռազմական տիրույթում խնդիրների և ռիսկերի սպասարկում: Հայաստանի առավելության ձգտումը պետք է ներառի նաև արտաքին հարաբերությունների էֆեկտիվության բարձրացում, և այդ տեսանկյունից հատկանշական է, որ բավականին աշխույժ է պաշտպանական գերատեսչությունը՝ արտգործնախարարությանը զուգահեռ:

Այդ իմաստով հատկանշական դրվագ էր այն, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության համար Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Քենթը հանդիպումների շարքում ընդգրկել էր նաև հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, որից հետո, ի դեպ, նախարար Տոնոյանն էլ հայտարարել էր հայ-ամերիկյան ռազմատեխնիկական գործակցության շուրջ որոշակի քննարկումների մասին:

Բալանսից ավելիին՝ առավելության ձգտելու հարցում Հայաստանի համար հայ-ամերիկյան ռազմատեխնիկական գործակցության շուրջ առնվազն քննարկումների մեկնարկը հույժ կարևոր հանգամանք է: Միաժամանակ հատկանշական է, որ նախաձեռնությունը գործնականում եկել է Նահանգներից՝ Ջոն Բոլթոնի հայտնի հայտարարությամբ, որը խոշոր հաշվով ռեգիոնալ մեսիջ էր, և մեսիջ ոչ թե բալանսի, այլ հենց Հայաստանի առավելության անշուշտ անուղղակի, բավականին նուրբ, բայց շոշափելի տողատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում