Wednesday, 10 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի

«Պատասխանատուներին ի հայտ չբերելով` չի բացահայտվում ոչինչ» (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը:

– Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հայտարարության առիթով, թե` փորձաքննությամբ հնարավոր չի եղել պարզել Youtube-ում տարածված կադրերում ցուցարարների վրա հորիզոնական ուղղությամբ կրակոցներ արձակող ոստիկանների ինքնությունը՝ Դուք հայտարարել էիք, որ ՀՔԾ-ն «զբաղված է իմիտացիայով», «որևէ բացահայտում իրականացնելու նպատակ չունի»։ Պարոն Քոչարյան, դեպքերի նման ընթացքը հնարավո՞ր չէր կանխատեսել, սա անսպասելի՞ է ձեզ համար։

– Բազմիցս ասվել է, որ քննչական խումբը երեք տարվա ընթացքում ըստ էության ոչինչ չի արել, և դա էր նաև պատճառը, որ հարցը դարձավ օրակարգային պահանջ, և այդ պահանջը հրապարակային հնչեցվեց ընդդիմության կողմից, իսկ իշխանությունները ստիպված գնացին այդ պահանջի բավարարմանը: Այսինքն՝ հանրապետության գործող նախագահը խորհրդակցություն հրավիրեց և հայտարարեց, որ Մարտի 1-ի գործով էական աշխատանքներ իրականացված չեն, և պետք է ուժեղացնել այդ աշխատանքները, այսինքն`Մարտի 1-ի գործի վերաբացման հրահանգ էր դա, որը արդյունք էր նաև պահանջի: 
Այլ հարց է, որ այս պահի դրությամբ գործընթացի նկատմամբ հավատ չկա, որովհետև արդեն տևական ժամանակ է անցել, և պարզ երևում է, որ Հատուկ քննչական խումբը` Վահագն Հարությունյանի գլխավորությամբ, ըստ էության շարունակում է երեք տարվա անգործությունը` չիրականացնելով լիարժեք բացահայտումներ, ավելին՝ նրանք զբաղված են գործընթացի իմիտացիայով, բայց արդեն իմիտացիայի տեղ էլ չկա, որովհետև արդեն հաջորդ պահանջը պետք է լինի արդյունքների վերաբերյալ` կա՞ն արդյունքներ, թե՞ չկան: Անընդհատ հարցաքննելով հարյուրավոր մարդկանց և հայտարարելով, որ այդ հարցաքննությունները որևէ արդյունք չեն տվել, ցույց է տալիս, որ իրենք չեն պատկերացնում, թե իրենք ինչ են ուզում բացահայտել:

– Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքներում չէր բացառել, որ իշխանությունները կշարունակեն Մարտի 1-ի գործը կոծկելու քաղաքականությունը, նա նշել էր, որ այդ գործը լինելու է ընդդիմության ուշադրության կիզակետում։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս իմիտացիայի դադարեցումը։ Դուք հայտարարել էիք, թե քննչական խումբը պետք է լուծարվի և դրա փոխարեն ստեղծվի մեկ այլ՝ հասարակության վստահությունը վայելող խումբ։ Հնարավո՞ր է, որ այդ խմբի ստեղծման հարցը Կոնգրեսը դնի իշխանությունների առջև՝ երկխոսության կայացման ընթացքում։

– Խնդիրը Կոնգրեսինը չէ: Վերջիվերջո ահագին ժամանակ անցավ Սերժ Սարգսյանի հրավիրած հայտնի խորհրդակցությունից հետո, և ըստ էության արդյունքների պահանջատերը պետք է լինի նախագահական շենքը, այսինքն` նախագահականում պետք է կանչեն, պահանջեն, թե` ի՞նչ ունեք ցույց տալու հանրությանը, այս ամիսների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ունեք… Ի՞նչ է քննչական խմբի ղեկավարը ասելու` հարյուր, երկու հարյուր, երեք հարյուր մա՞րդ ենք հարցաքննել և արդյունք չունե՞նք: Բնականաբար, հարց պետք է առաջանա` ինչո՞ւ արդյունք չունեք, և ինչո՞ւ եք հարցաքննում մարդկանց, որոնցից որևէ արդյունք չէր ակնկալվում… Ուրեմն` դուք չեք պատրաստվել այդ հարցաքննությանը և չեք հարցաքննել այն մարդկանց, որոնցից կարող էիք նաև արդյունք ունենալ: Youtube-ի հայտնի կադրերը` ձեզ վառ օրինակ. պարզ երևում են ստորաբաժանումները, ընդունում են, որ դրանք ոստիկանական ծառայության ներկայացուցիչներ են, կրակողներ են, բայց չեն կարողանում պարզել, թե ովքեր են կրակողները: Այսինքն`քննությունը դրվել է մի կողմ, և փորձ է արվում փորձաքննության միջոցով ցույց տալ, թե հնարավոր չի իրականությունը պարզել: Դա արդեն ծիծաղելի է, և այս գործընթացը պետք է դադարեցվի: Այսինքն, պահանջ դնողը` գործող նախագահը, պետք է այնուամենայնիվ առ ժամանակ հետո այս հարցերն ուղղի և պատասխան ստանա: Իսկ եթե պատասխանը չկա`արդեն հանրության համար լիարժեքորեն պարզ կլինի, որ իշխանությունները չեն ցանկանում ի հայտ բերել պատասխանատուներին: Իսկ պատասխանատուներին ի հայտ չբերելով ըստ էության չի բացահայտվում ոչինչ: 

– Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նշել էր, թե իրենց հայտնի է դարձել այն անձը, ով վերջին շրջանում Youtube-ում տեղադրում էր Մարտի 1-ի իրադարձությունների կադրերը, և նա առաջիկայում հարցաքննվելու է: Պարոն Քոչարյան, այս տեսանյութերը հրապարակման ենթակա չե՞ն Փաստահավաք խմբի լուծարումից հետո, դրանց տարածումը հանցակա՞զմ է պարունակում… 

– Իհարկե ոչ: Հատուկ քննչական ծառայությունը պետք է շնորհակալություն հայտնի տեղադրողից, որ այդպիսի նյութերը հայտնվել են համացանցում: Բայց այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ չեն մարդիկ դրանք փոխանցում Հատուկ քննչական ծառայությանը: Քննչական ծառայության ղեկավարությունը թող մտածի` ինչո՞ւ չեն իրենց վստահում: Դա նաև արդյունքն է իրենց աշխատանքի, և եթե չեն վստահում, պետք է այնպես չանեն, որ հետագայում այլ նյութեր են չհայտնվեն:
Քննչական ծառայության գործողությունները ես գնահատում եմ որպես քայլ` հայտնվող հետագա նյութերի դեմն առնելու ուղղությամբ, որովհետև նյութը իրենց է պետք, որպեսզի բացահայտում իրականացնեն, այլ ոչ թե հարցաքննեն մարդու, որը տեղադրել է այդ նյութը: Հարցաքննությունը ի՞նչ է տալու… Հերթական անգամ պետք է պարզեն, թե որտեղի՞ց է դա… Կարևորը նյութն է, ոչ թե` որտեղի՞ց է հայտնվել և տեղադրվել: Լավ կլինի Վահագն Հարությունյանը հարցաքննի կրակողներին, ոչ թե տեսանյութերը տեղադրողներին: Իսկ նյութ տեղադրողներին կարելի է նաև խրախուսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում