Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Հայաստանում «Գազպրոմի» համար հարց չկա

Հայաստանում աշխատանքներն է սկսել այսպես կոչված «գազային» հանձնաժողովը, որին մասնակցելու են նաև այսպես կոչված ոչիշխանական ուժերը: Հանձնաժողովն արդեն նոր նախագահ ունի՝ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որը ստացել է նաև ոչիշխանականների հավանությունը:

Այսպիսով, «գազային» հանձնաժողովը պետք է ուսումնասիրի այդ ոլորտում խնդրահարույց պահերը, հասարակության մտահոգությունները գնագոյացման և այլնի վերաբերյալ:

Հանձնաժողովը ստեղծելու նախաձեռնություն նախ ցուցաբերել էին ոչիշխանականները, սակայն ՀՀԿ-ն մերժեց, իսկ մի քանի օր հետո ինքը ներկայացավ նման նախաձեռնությամբ՝ երևի թե ցույց տալու համար, որ իրականում ինքն է որոշողը, թե ինչ լինի և ինչպես լինի: Ոչիշխանականները, փաստորեն, համաձայնեցին դրան: Սակայն այստեղ, ամենայն հավանականությամբ, խոշոր հաշվով տեղի է ունենալու մի բան, որը ցույց է տալու, որ որոշողը ո՛չ իշխանականներն են և ոչ էլ ոչիշխանականները, այլ «Գազպրոմը»:

«Գազային» հանձնաժողովը աշխատանքները սկսում է շատ հետաքրքրական ժամանակահատվածում՝ ուկրաինական ճգնաժամի, երբ Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը հասել է չափազանց վտանգավոր աստիճանի, և եթե չլինի տաք պատերազմ՝ Աստված մի արասցե, ապա սառը պատերազմը, ինչպես ասում են, արդեն կա ու կա, և կողմերը ըստ էության անցել են մի գիծ, որից հետո սառը պատերազմն անխուսափելի է:

Հայաստանում «գազային» հանձնաժողովի գոյությունը և աշխատանքը այս պայմաններում դառնում է շատ ավելի հետաքրքրական: Պարզ հարց է առաջանում. եթե Ռուսաստանը ներկայումս Ուկրաինայում ըստ էության գտնվում է աշխարհաքաղաքական պարտությունից հինգ րոպե պակաս վիճակում, ի՞նչ կարող է սպառնալ «Գազպրոմին» Հայաստանում: Ի՞նչ կարող է սպառնալ, եթե Ռուսաստանի պարտության վիճակը, ըստ էության, ինքնին սպառնալիք է Հայաստանի համար, որը սեպտեմբերի 3-ին հանձնվել է ուղղակի Ռուսաստանին և վերածվել կցորդի: Եվ ուրեմն, եթե Ռուսաստանը նահանջում է կամ խնդիրների է բախվել մի տեղում, բնականաբար, նա պետք է ձգտի ինքնահաստատվել այլ հարցերի հաշվին: Իսկ սա նշանակում է, որ նույնիսկ տեսականում գրեթե անհնար է պատկերացնել, որ Հայաստանում «գազային» հանձնաժողովը կարող է խնդիրներ հարուցել «Գազպրոմի» կամ նրա հայաստանյան մասնաճյուղերի համար: Ավելին՝ ամենայն հավանականությամբ, այդ հանձնաժողովը պետք է Հայաստանում գոնե վերացնի «Գազպրոմի» և ընդհանրապես Ռուսաստանի խնդիրները, ապահովի, որ Հայաստանում գոնե խնդիրներ չլինեն:

Այս առումով, ըստ էության, ՀՀԿ-ական «գազային» հանձնաժողովը ամենայն հավանականությամբ լուծելու է հենց այդ հարցը՝ ծածկել «Գազպրոմի» թիկունքը, թույլ չտալ, որ այստեղ հասարակական ինչ-ինչ տրամադրություններ հասունանան գազի և, հետևաբար իներցիայով նաև այդ գազի տիրոջ՝ Ռուսաստանի հանդեպ: Իսկ դրա լավագույն ձևը հանձնաժողովն է, որի դեպքում, բնականաբար, բոլորը կասեն՝ հարգելի՛ ժողովուրդ, համբերեք, հարցը ուսումնասիրում ենք, և այսօր պետք է սպասել, չանել կտրուկ հայտարարություններ և այլն: Սա այն դասական մեխանիզմն է, որ եթե ուզում ես որևէ հարց փակել, ապա հանձնաժողով ես ստեղծում:

Այսպիսով, Հայաստանում փակում են «Գազպրոմի» հարցը, այսինքն՝ «Գազպրոմն» է ցույց տալիս, որ իր համար Հայաստանում հարց չկա: Եվ պատահական չէ, որ հանձնաժողովը ստեղծվում է, այսպես ասած, վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական կոնսոլիդացիայի տրամաբանության համաձայն՝ «չեմ ուզում, գրպանս դիր» ոչիշխանական տարբերակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում