Ֆուտբոլային հայտնի փորձագետ Վալերի Ռեյնգոլդը հայտնել է, որ Հայաստանի հավաքականում միշտ գերազանց ֆուտբոլիստներ են խաղացել, մանավանդ խորհրդային տարիներին: Փորձագետը նաև իր կարծիքն է հայտնել Ռուսաստան – Հայաստան ընկերական հանդիպման մասին։
«Այս թիմը նույնպես վատը չէ, օրինակ՝ Մխիթարյանը հիանալի է հանդես գալիս «Բորուսիա»-ում: Մովսիսյանը նույնպես լավ է խաղում։ Հայերը շատ արագ են և տեխնիկապես լավ պատրաստված։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը հիանալի թիմ է։ Վստահ եմ՝ հետաքրքիր հանդիպում կլինի»,- ասել է Ռեյնգոլդը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։









































