Բրազիլիայի հավաքականի հիմնական կազմի դարպասապահ Ժուլիո Սեզարը կարող է կորցնել տեղը ազգային թիմի կազմում: Այդ մասին 34-ամյա ֆուտբոլիստը հայտնել է ՀԱՀ հավաքականի դեմ ընկերական խաղից առաջ: Այն, հիշեցնենք, կայանալու է Յոհանեսբուրգում` մարտի 5-ին:
«Սկոլարին հանգամանորեն բացատրեց ինձ, որ պետք է խաղամ` թիմի կազմում տեղս պահպանելու համար»,- Folha de Sao Paulo-ն մեջբերում է դարպասապահի խոսքերը:
Հիշեցնենք` խաղային պրակտիկայի բացակայության պատճառով բրազիլացի դարպասապահը ստիպված է եղել հեռանալ ՔՓՌ-ից` տեղափոխվելով «Տորոնտո», որը հանդես է գալիս MLS-ում:









































