Կոսովոյի կառավարությունը որոշում է ընդունել պաշտպանության նախարարության և Կոսովոյի ներկայիս անվտանգության ուժերի հիման վրա ձևավորել սեփական զինված ուժեր: Այս մասին հայտնել է Կոսովոյի կառավարության մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Վարչապետ Հաշիմ Թաչիի խոսքով՝ զինված ուժերն անհրաժեշտ են, որպեսզի Կոսովոն անձամբ դառնա սեփական անվտանգության երաշխավորը, պաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու շարունակի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը:
Ենթադրվում է, որ բանակի թվաքանակը կկազմի 5000, ևս 3000-ը կլինեն ռեզերվում, ամենամյա բյուջեն՝ 65 մլն եվրո:
Զինված ուժերի ստեղծման հետ կապված բոլոր կազմակերպչական և օրենսդրական ընթացակարգերը ծրագրվում է ավարտել մինչև 2016 թվականը:











































