Համացանցային և կաբելային հեռուստատեսության «Լանեթ» կիևյան պրովայդերը «քարոզչության» պատճառով անջատել է ռուսական երեք հեռուստաալիքների հեռարձակումը, հաղորդվում է ընկերության կայքում:
Անջատվել են «РТР-Планета», «Первый канал. Всемирная сеть» և «НТВ Мир» հեռուստաալիքները:
Ընկերության կայքում նշված է, որ այդ հեռուստաալիքները «խախտել են ուկրաինական օրենսդրությունը նրանով, որ ագրեսիվ քարոզչություն են վարում, թշնամություն և ատելություն են տարածում»:
Մեկ օր առաջ ռուսական երեք հեռուստաալիքներ ուկրաինացի կոլեգաներին կոչ են արել իրադրությունը լուսաբանելիս օբյեկտիվություն պահպանել:
Այսպիսով, նրանք արձագանքել են ուկրաինացի լրագրողների նամակին, որտեղ ասվում է, որ ոչ ոք իրավունք չունի «ռուս և ուկրաինացի եղբայրական ժողովուրդների միջև ատելություն սփռել, եթեր հեռարձակել չճշտված կամ իրականությունը խեղաթյուրող տեղեկատվություն», գրում է bbc.co.uk-ն:









































