Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Բավարիա»-ն հիմա այնքան վտանգավոր չէ, ինչքան անցած մրցաշրջանում:
«Անցած մրցաշրջանում Ռիբերին և Ռոբենը խաղում էին միասին և դա անում էին գերազանց մարզավիճակում, ինչի շնորհիվ էլ «Բավարիա»-ն նվաճումների հասավ: Այս մրցաշրջանում, նախկինի պես, «Բավարիա»-ն մրցակիցներին իր խաղն է թելադրում՝ ակնհայտորեն նրանց գերազանցելով գնդակին տիրելու վիճակագրութմաբ, բայց ես կարծում եմ՝ նրանք այլևս այդքան վտանգավոր չեն: Եվ, ինչպես ինձ է թվում, մենք դա տեսանք մեր հետ հանդիպման ժամանակ (ՉԼ 1/8 եզրափակիչ): Չնայած որ մենք խաղում էինք 10 հոգով, այնումանեայնիվ նրանց չհաջողվեց շատ պահեր ստղծել»:
«Կարծում եմ, որ ներկայիս դրությամբ «Ռեալ»-ը չի զիջում ոչ մեկին: Ես գտնում եմ, որ մադրիդցիները ամենահավասարակշռված թիմը ունեն »,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:












































