Ցույցերի մասնակիցները, ովքեր մարտի 4-21-ը կամավոր կհանձնեն զենքը, այդ թվում՝ իրավապահներից խլած, կազատվեն քրեական պատասխանատվությունից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ հասարակական անվտանգության դեպարտամենտը:
«Ուկրաինայի ՆԳՆ-ն մարտի 4-21-ը կամավորներից ընդունում է հրազենային զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և հատուկ միջոցներ, այդ թվում՝ իրավապահ օրգաններից և հատուկ ծառայություններից անօրինականորեն խլվածը… Քաղաքացիները, ովքեր անօրինականորեն պահվող զենքը, զինամթերքը, պայթուցիկ նյութերն ու հատուկ միջոցները հանձնելու նպատակով կամավոր ոստիկանություն կդիմեն, կազատվեն քրեական պատասխանատվությունից»,- հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարությանը:








































