Վաղը` մարտի 5-ին կայանալիք Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկայաին կազմը հետևյալն է`
Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:
Հավելենք, որ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ տեխնիկական տնօրեն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնեց, որ Արաս Օզբիլիսի մասնակցությունը հարցական է: Ֆուտբոլիստի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի այսօր երեկոյան` թիմի մարզումից հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային թիմերի ընկերական հանդիպումը մարտի 5-ին կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Արեն Մկրտչյան` Կրասնոդարից








































