Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը:
Այն նվիրված է Մյունխենի «Բավարիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի վերջերս հնչեցրած խոսքերին: Պաշտոնյան նշել էր, որ Գերմանիայի գործող չեմպիոնը չի հրաժարվելու ներքին առաջնությունում թիմի գլխավոր մրցակիցներից մեկի` Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների տրանսֆերները ձեռք բերելու մտքից:
Հիշեցնենք, որ անցած ամռանը «Բավարիա»-ի շարքերը համալրեց դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, իսկ նոր մրցաշրջանից սկսած այնտեղ է հանդես գալու նաև հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Տրանսֆերային ասեկոսեների համաձայն` Եվրոպայի գործող ակումբային չեմպիոնն այժմ էլ հետաքրքրված է Իլկայ Գյունդողանի և Մարկո Ռոյսի ծառայություններով:











































