ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կարծիքով` ակումբն արդեն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը: 27 տուրերից հետո փարիզյան ակումբը 8 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Մոնակո»-ին:
«Եթե մենք կարողանանք այսպես էլ շարունակել, ապա Ֆրանսիայի առաջնության հաղթող կդառնանք: 8 միավորի տարբերություն կա, իսկ եթե հաշվի առնենք գնդակների տարբերությունը, ապա կարող ենք 9 միավոր համարել:
Մեզ դժվար կլինի գերազանցել: ՊՍԺ-ն պետք է պարտություն կրի 3 խաղում, իսկ «Մոնակո»-ն` առավելության հասնի 11-ում»,- ասել է Իբրահիմովիչը:








































