Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է Ռուսաստան: Այդ մասին է հայտնում ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մարտի 4-ի առավոտյան Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարթերային չվերթով մեկնել է Ռուսաստան, որտեղ մարտի 5-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջեւ:
Հայաստանի հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Ֆուտբոլային թիմը կհանգրվանի «Ինտուրիստ» հյուրանոցում: Մարզումից առաջ Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:







































