Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է Ռուսաստանի ընտրանու դեմ ընկերական խաղից իր ակնկալիքների մասին:
«Հուսով եմ` մենք կկարողանանք հաղթանակով ճանապարհել մարզչին: Մինասյանն արժանի է ամենալավ բաների: Մենք երկար ժամանակ աշխատել ենք նրա գլխավորությամբ, միշտ հարգել ենք Մինասյանին:
Ռուսաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելը լավագույն միջոցը կլինի ապացուցելու, թե որքան ենք շնորհակալ նրան` կատարած աշխատանքի համար: Մինասյանը հիանալի մարզիչ է և լավ ընկեր բոլոր ֆուտբոլիստների համար:
Ինչ վերաբերում է ինձ, ապա գոլեր խփելն իմ պարտականությունն է: Կփորձեմ կատարել այն: Չեմ կարող ասել, թե ինչպես կընթանա խաղը: Իհարկե, գոլեր խփել ես կարող եմ, բայց ապագան գուշակել` ոչ»,- «Советский спорт»-ը մեջբերում է Մովսիսյանի խոսքերը:









































