Գեղարքունիքի մարզում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լևոն Հարությունյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 OV 914 համարանիշի և Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 52-ամյա Պատվական Նիկոյանի վարած Mercedes մակնիշի 46 AA 006 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Լ. Հարությունյանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով Լ. Հարությունյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 23-ամյա Գ․Մուրադյանը և Ռումինիայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Լ․Կրեմենենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվելով Mitsubishi-ին, վթարում հայտնված մարդկանց թողնելով անօգնական, վթարի վայրից դիմել է փախուստի:
Մարտունու ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները Երանոս գյուղի գյուղամիջյան ճանապարհին հայտնաբերել են փախուստի դիմած Mercedes-ի վարորդին ու նրա ավտոմեքենան: Երկու վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:















































