Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մասնակցել է իր հայրեինքում կայացած կառնավալին, որտեղ նա դարձել է միջոցառման գլխավոր հերոսներից մեկը:
Լեգենդար հարձակվողի պատվին, որը հագել էր ոսկեգույն կոստյում, «Կորինտիանս»-ի երկրպագուները հսկայական գործիք էին կառուցել: Ինքը՝ Ռոնալդոն իր ծնողների հետ միասին ողջունում էր Սան Պաոլոյի բնակիչներին և գնահատում էր երկրապգուների մեծարանքի քայլը:
Հիշեցնենք, որ Ռոնալդոյին է պատկանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունների արդյունավետության ռեկորդը: Նրա հաշվին գրանցված է 15 գոլ: Նշենք նաև, որ «մեծատամ»-ը «Կորինտիանս»-ի գույները պաշտպանել է 2009-2011 թվականներին և հենց այնտեղ էլ ավարտել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան:










































