Մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպման տոմսերի կեսը սպառվել է: Այս մասին հայտնում է Sport-Express-ը՝ հղում անելով «Օրբիտա» հեռւոսատընկերությանը: Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտը տեղավորում է 31 000 հանդիսական:
Բազմաթիվ հայ երկրապգուներ Հայաստանից արդեն մեկնում են Կրասնոդար՝ հավաքականին աջակցելու համար: Սպասվում է նաև տեղի հայերի մեծ աջակցությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կուբան» մարզադաշտի ամբողջ հյուսիսային տրիբունան, որը տեղավորում է 3200 հանդիսական, զբաղեցնելու են հայ երկրպագուները:
Նշենք, որ Հայսատանի ազգայաին հավաքականի ֆուտբոլիստները Կրասնոդար կմեկնեն մարտի 4-ին, իսկ հանդիպումը կսկսի մարտի 5-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:









































