Մարզական հագուստի ամենահայտնի ընկերություններից մեկը` Puma-ն ներկայացրել է ֆուտբոլի Իտալիայի հավաքականի նոր մարզաշապիկը, որով իտալացիները կմասնակցեն ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
Նոր մարզաշապիկով իտալացիները առաջին անգամ հանդես կգան Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որը տեղի կունենա մարտի 5-ին Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում: Այսօր կայացած շնորհանդեսին մասնակցում էին հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին, հավաքականի ավագ Ջիանլուիջի Բուֆոնը, ինչպես նաև պաշտպան Ջիորջիո Կելինին և կիսապաշտպան Մարկո Վերատին:










































