Խորվաթիայի իշխանությունները քաղաքացիություն են շնորհել ռուս շախմատիստ ու ընդդիմադիր Գարի Կասպարովին՝ հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով Խորվաթիայի ՆԳՆ-ին:
Գերատեսչության հայտարարության մեջ նշվել է, որ այդ որոշումը բխում է «Խորվաթիայի շահերից»:
50-ամյա Կասպարովը ծրագրում է Խորվաթիայի Օպատիա առողջարանային քաղաքում բացել շախմատային ակադեմիա:
Գարի Կասպարովը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնն է:









































