Գովազդային արշավը մեկնարկել է կենդանիների կերեր արտադրող հանրահայտ Purina ընկերության կողմից: Նման կերպ ընկերությունը որոշել է շների տերերին հիշեցնել կենդանաբանական կանոնավոր ստուգումների օգտակարության մասին:
Գովազդային վահանակը շներին գրավում է յուրահատուկ հոտով, որը կենդանիներին դրդում է ոչ միայն մոտենալ, այլև հոգալ բնական կարիքները: Մեզը հավաքվում է ստերիլ խցիկներում, որտեղ այն վերլուծվում է տեսախցիկի միջոցով: Այսպիսով, համակարգը կարող է որոշել շաքարախտի, լյարդի հետ կապված խնդիրների, միզուղիներում վարակների կամ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի առկայությունը: Նորմայից շեղում հայտնաբերելու դեպքում էկրանին ցուցադրվում է կենդանաբույժի այցելելու կամ այլ կերի անցնելու առաջարկը:
Գովազդային վահանակները ստեղծվել են Yncrea engineering ինժեներական դպրոցում: Դրանց ստեղծման համար երկու տարի է պահանջվել:
Նման գովազդային վահանակներ հայտնվել են դեռևս միայն Ֆրանսիայում: Այլ երկրներում դրանց տեղադրման մասին տեղեկատվություն չկա:










































