WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիփտոնը հայտարարել է, որ Էկվադորը կարող էր իր որդուն փոխանակել Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի հետ, հաղորդում է 9News-ը:
Նշվում է, որ հայրն ամեն կերպ ցանկացել է պաշտպանել որդուն հրապարակային ձերբակալությունից և Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքից վտարումից հետո:
Ասանժի հոր խոսքերով, Էկվադորը սեփական արժույթ չունի, երկիրն օգտագործում է ամերիկյան դոլարը: Նա կարծում է, որ իր որդուն կարող էին փոխանակել:
«Էկվադորը սեփական արժույթ չունի … Երկիրն օգտագործում է ԱՄՆ դոլարը: Դուք չէիք կարող ԱՄՀ-ից վարկ ստանալ, եթե ԱՄՆ-ը հավանություն չտար Ջուլիանին դեսպանատնից վտարման պայմանավորվածությամբ»,- նշել է Ջոն Շիփտոնը:
Ավելի վաղ Ասանժի իրավունքների խախտման մասին խոսել են ՄԱԿ-ում:









































