Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկիրը չի բացառում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է IRNA-ն:
Նրա խոսքով՝ Իրանն ունի բազմաթիվ ընտրություններ, որոնք այս պահին քննարկում են երկրի իշխանությունները:
«Գոյություն ունեն հետագա գործողությունների շատ տարբերակներ, և դա (ՄԶՉՊ-ից դուրս գալը) դրանցից մեկն է»,- նշել է Զարիֆը: