Հայաստանում այսօր՝ ապրիլի 27-ին առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը: Օրվա ընթացքում Երևանում և մարզկենտրոններում տարատեսակ միջոցառումներ:
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հրազդանում այսօր ամբողջ օրը նշվելու է Քաղաքացու տոնը:
Քաղաքապետի խոսքով՝ Հրազդանում խնդիրները շատ են, բայց հրազդանցիների տրամադրությունը փոխվել է․ «Հրազդանում ծանր վիճակ է, ձախ նայում ես խնդիր է, աջ նայում ես խնդիր է»:









































