Մեծ Բրիտանիայում, Ֆրոգմոր-հաուս նստավայրից ոչ հեռու, որտեղ ապրում են արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, լրագրողները շտապօգնության մեքենա են նկարել, հաղորդում է Express-ը:
Բացի այդ, նստավայրի վերևում ուղղաթիռ են նկատել:
Ինչպես նշվում է, Մարքլը պետք է մոտ ժամանակներս ծննդաբերի: Նրա մայրը՝ Դորիա Ռեգլանդը վերջերս ԱՄՆ-ից տեղափոխվել է դստեր մոտ և մտադիր է ամուսինների մոտ մնալ երեխայի ծննդից հետո:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դքսուհին ցանկանում է տանը ծննդաբերել, և որ ամուսինը ներկա գտնվի ծննդաբերության ժամանակ:
Հաղորդվել էր նաև, որ հնարավոր է Մեգան Մարքլը և արքայազն Հարին տեղափոխվեն Աֆրիկա:










































