Մոսկվայում հակառազմական ակցիայի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 300-ը, հայտմում է Gazeta.ru-ն:
Ավելի մեծ թվով մարդիկ են ձերբակալվել Մանեժնայա հրապարակում ու Զնամենկայա փողոցում՝ ՌԴ պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ համապատասխանաբար, 128 ու 200 մարդ: Ներկայումս նրանց ցրում են Մոսկվայի ներքին գործերի մարմիններում:
Մինչ այդ, Interfax-ը, հղում անելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությանը, հայտնում է միայն 50 ձերբակալվածի մասին: Բացի դրանից՝ մոտ 40 ակտիվիստ է ձերբակալվել Պետերբուրգում իրավապահների կողմից:
Ակցիաների պատճառ է դարձել Դաշնային խորհրդի որոշումը՝ հաստատել Վլադիրմիր Պուտինի խնդրանքը Ղրիմ ռուսական զորքեր մտցնելու վերաբերյալ:











































