Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Անկարա-Էսքիշեհիր ճանապարհին պայթել է մի ռազմական փոխադրամիջոց։ Անմիջապես դեպքի վայրում են հայտնվել մեծաթիվ ոստիկանական խմբեր։ Դեպքի վայր են ժամանել նաև հրշեջներն ու բժիշկները։
Հնարավոր երկրորդ պայթյունը կանխելու համար ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ։
Զոհերի ու վիրավորների, ինչպես նաև պայթյունի պատճառների մասին դեռևս ոչինչ չի նշվում։