Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Այնպես չի, որ բարեփոխումները պիտի լինեն այնքան սիրելի, որ ժողովուրդը դրանք գրկի ու նստի. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անհիմն է համարում մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իշխող մեծամասնությունը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ կուլիսային խոսակցություններ ու քննարկումներ է ունենում:

«Նման քննարկումների ես չեմ մասնակցել և չեմ կարծում, որ նման քննարկումներ եթե եղած լինեին, ես տեղյակ չէի լինի»,- ասաց նա:

Հարցին՝ շարունակո՞ւմ է արդյոք պնդել, որ կուտակային համակարգը քայլ առաջ է, բողոքի զանգվածային ակցիաները մտորումների տեղիք չե՞ն տալիս, Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, աշխարհն է էդ ճանապարհով գնացել: Աշխարհի բոլոր տիպի բարեփոխումները կատարվում են պարտադիր: Իմիջիայլոց, նորանկախ Հայաստանում, երբ մենք անկախ պետության ճանապարհով էինք գնում, որևէ մեկը հանրաքվեի չդրեց տնտեսական համակարգ փոխելը, տնտեսությունը ազատականացնելը, որևէ մեկը հանրաքվեի չդրեց, որ փողերի փոխման հարցը ժողովուրդը որոշեր, որովհետև, բնականաբար, ժողովուրդը չէր կարող որոշել: Էդ՝ մանավանդ փողերի փոխումը, բոլորի ընտանիքները աղքատացրեց միանգամից, բայց ես դա ճիշտ եմ համարում»:

Սահակյանը մասնավորեցրեց՝ այնպես չի, որ բարեփոխումները այն տիպի պիտի լինեն և այնքան սիրելի, որ ժողովուրդը դրանք գրկի ու նստի: ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ դա կարողանում է անել այն քաղաքական ուժը, որն ավելի վճռական է:

«Հլա դուք պատկերացրեք` քսան տարի, երեսուն տարի են ասում, մեզ ի՞նչն է ստիպում, որ դրան գնանք, այսինքն` առանձնապես ժողովրդի բողոքի վերաբերմունքն ենք մեզ հետ վերցնում, ոչինչ՝ ժողովրդի մոտ թիրախային ենք դառնում, բայց տարիներ հետո կզգան, որ դա ի նպաստ իրենց է արվել»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ Սահակյանների ընտանիքում արդյոք ֆոնդեր ընտրե՞լ են արդեն, ի պատասխան՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց ընտանիքում ինքն ու կինն են. փոքր տղան 1974 թիվ է, մեծ տղան՝ 1972: Ի դեպ, վերջինս պատրաստվում է անգամ առանց Սահակյանին հարցնելու կուտակային համակարգի մասնակից դառնալ:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում