Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում 3:0 հաշվով պարտության է մատնել «Նյուրնբերգ»-ին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Խաղից հետո Հենրիխը նշել է.
«Շեֆերը հիանալի էր խաղում իմ դեմ՝ ետ մղելով հարվածներս, բայց ես չէի հանձնվում և հավատում էի, որ գոլ եմ խփելու: Ինձ հաջողվեց դա անել: Ես նույնիսկ գոլային փոխանցում կատարեցի: Երջանիկ եմ այդ կապակցությամբ:
Միշտ բոլոր ուժերը ներդնում ենք 3 միավոր վաստակելու համար: Արդեն մոռացել էինք «Համբուրգ»-ից կրած պարտությունը: Հիշում էինք Սանկտ-Պետերբուրգում տոնած հաղթանակը:
Արժանի հաղթանակ տոնեցինք և մրցաշարային աղյուսակում առաջադիմեցինք 2 տեղով: Միչև մրցաշրջանի ավարտը դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Առջևում բազմաթիվ խաղեր կան»,- հայտարարել է Մխիթարյանը:









































