Սիմֆերոպոլի օդանավակայանի օդային տարածքը փակ է, հաղորդում են օդանավակայանից:
«Օդանավակայանը աշխատում է, սակայն օդային տարածքը փակ է»,- ասել է ITAR-TASS գործակալության զրուցակիցը: Նա չի նշել, թե որ գերատեսչություններն են նման որոշում կայացրել:
Ուկրաինայի օդային տարածքը սպասարկող պետական ծառայության ներկայացուցիչները հաստատել են տեղեկատվությունը, սակայն հրաժարվել են այն մեկնաբանել:
Սիմֆերոպոլի օդանավակայանի առցանց չվացուցակում ներկա պահին որպես հետաձգված չվեթներ երեքն են նշված՝ երկուսը Կիևից, մեկը՝ Ստամբուլից, որոնք պետք է ժամանեն մոտակա երկու ժամվա ընթացքում:











































