Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Արգենտինայի կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի խրագրի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանին դիմելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց. «Մենք կարո՞ղ ենք գնահատական տվել, թե ո՞ր պահին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման խնդիրը կհամարենք հիմնականում լուծված, կարո՞ղ ենք արդեն որոշակի ժամկետներ նշել»:
Փոխնախարարը որևէ ժամկետ չնշեց, բայց արձանագրեց դրական դինամիկա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































